Զվիադ Գաբիսոնիան` կրթության փոխնախարար

Կրթության փոխնախարարի պաշտոնում նշանակվել է Զվիադ Գաբիսոնիան։

Այն բանից հետո, երբ Գիվի Միքանաձեն նշանակվեց կրթության նախարար, պաշտոնները լքեցին երեք տեղակալները՝ Թամար Ղվամիչավան, Անա Մղեբրիշվիլին և Գիորգի Մոդեբաձեն։

Լևան Ղիրսիաշվիլին նշանակվեց նախարարի առաջին տեղակալ։

Միքանաձեի տեղակալի պաշտոնները պահպանել են Թամար Մախարաշվիլին և Բաիա Կվիցիանին։