Ալբի Կորձաիան դատապարտվեց 5-օրյա ազատազրկման

Քաղաքացիական ակտիվիստ Ալբի Կորձաիան հայտնել է, որ Բաթումիի քաղաքային դատարանն իրեն 5-օրյա ազատազրկման է դատապարտել ոստիկան Գիորգի Ժամերաշվիլիի հետ վիճաբանության համար։ Որոշումը հրապարակել է դատավոր Էկատերինե Կախնիաշվիլին։

Նշենք, որ ոստիկան Բիձինա Ժամերաշվիլին ցույցերի ժամանակ ձերբակալված և անազատության դատապարտված Մաթե Դևիձեի գործով տուժողի կարգավիճակ ունի։

Ալբի Կորձաիան վերջին շաբաթների ընթացքում երկրորդ անգամ է դատապարտվել վարչական կալանքի։ Հունիսի 4-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Մանուչար Ցացուան նրան դատապարտեց 10-օրյա կալանքի, քանի որ, ըստ դատավորի, ակտիվիստը վիրավորել է «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Թեա Ծուլուկիանիին։