Ներքին գործերի նախարարության հատուկ առաջադրանքների վարչության պետի տեղակալ Միլերի Լագազաուրին, որի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել մի շարք արևմտյան երկրներ, հրաժարական է տվել։
Տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան հաստատել են Ներքին գործերի նախարարությունից. Լագազաուրին հրաժարական է տվել «սեփական դիմումի հիման վրա», սակայն հայտնի չէ, թե կոնկրետ երբ է Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալը լքել իր պաշտոնը։
Միլերի Լագազաուրիի դեմ պատժամիջոցներ են սահմանել Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Բալթյան երկրները։
Ի դեպ, հունվարի 30-ին Միխեիլ Կղավելաշվիլին որոշ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Միլերի Լագազաուրիին, պարգևատրել էր «իրավունքի և կարգուկանոնի ամրապնդման գործում ունեցած հատուկ ներդրման» համար։