Միխեիլ Կղավելաշվիլին երեկ` օգոստոսի 12-ին (Վրաստանում «Դիդգորոբայի» տոնակատարության ժամանակ) այցելել է Թուրքիա, հանդիպել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Հանդիպումից հետո նրանք մամուլի ասուլիս են անցկացրել։
Նախագահները ողջունել են Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնագիրը և քննարկել Թուրքիա-Վրաստան հարաբերությունները։
Էրդողանը խոսել է Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության մասին՝ ասելով, որ երկու երկրները «միավորված են խոր պատմական, մշակութային և մարդկային կապերով»։
«Մենք երկրներ ենք, որոնք մասնակցում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծին, որը Միջին միջանցքի ողնաշարն է, և մենք ունենք ռազմավարական նշանակություն ունեցող նավթագազատարներ», — ասել է նա։