Դատավոր Թամար Մճեդլիշվիլին Թեդո Աբրամովին անմեղ է ճանաչել: Դատավորը որոշումը հրապարակել է օգոստոսի 15-ի ժամը 11:17-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում։
22-ամյա Աբրամովը 8 ամիս նախնական կալանքի տակ էր թմրանյութերին առնչվող մեղադրանքով: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում էր 8-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։
Աբրամովին ձերբակալել է Ներքին գործերի նախարարությունն իր տանը 2024 թվականի դեկտեմբերի 7-ին: Նա պատրաստվում էր գնալ Ռուսթավելիի վրա կայանալիք բողոքի ցույցին մասնակցելու։
Ըստ դատախազության՝ խուզարկության ժամանակ Աբրամովի բաճկոնի գրպանում հայտնաբերվել է 5 գրամ թմրանյութ։
Նշենք, որ Թեդո Աբրամովն իր ընտանիքի հետ ապրում է Հունաստանում, պարբերաբար այցելում է իր տարեց տատիկին Վրաստանում։
Հիշեցնենք. դատարանը մի քանի օր առաջ անմեղ է ճանաչել նաև նույն մեղադրանքով ձերբակալված Գիորգի Ախոբաձեին։