Դադարեցվում է MATRA օրենքի գերակայության ծրագիրը Վրաստանի հետ

Նիդերլանդները Վրաստանի հետ ժամանակավոր դադարեցնում է MATRA օրենքի գերակայության ծրագիրը։

Այս հայտարարությունը տարածել է Վրաստանում Նիդերլանդների դեսպանատունը, ըստ որի` պատճառները «երկրում վատթարացող իրավիճակն ու կառավարության ձեռնարկած քայլերն են»։

«Սա իսկապես դժվար որոշում էր։ Նիդերլանդների Թագավորությունը միշտ եղել և մնում է Վրաստանի աջակիցն ու գործընկերը օրենքի գերակայության ամրապնդման գործում։ Տարիների ընթացքում մոտ երկու հարյուր վրացի պաշտոնյա և պետական ծառայող մասնակցել են MATRA օրենքի գերակայության ծրագրի շրջանակներում անցկացվող ուսումնական գործընթացին, որը զգալի ներդրում է ունեցել Վրաստանի պետական ինստիտուտների ամրապնդման գործում։ Իր հերթին, վրացի մասնակիցները կարևոր դեր են խաղացել ուսումնական ծրագրի որակի զարգացման գործում։ MATRA ծրագրի շրջանավարտները կազմում են մեր դեսպանատան կապերի զգալի մասը։

Ծրագրի ժամանակավոր դադարեցումը կապված է երկրում վատթարացող իրավիճակի հետ, որը պայմանավորված է վրացական իշխանությունների ձեռնարկած գործողություններով։

Մենք հույս ունենք, որ ապագայում, երկրում իրավիճակի բարելավմանը զուգընթաց, մենք կրկին կկարողանանք հյուրընկալել վրացի մասնակիցների», — ասված է հայտարարության մեջ։