Կկայանա արդյոք Պուտին-Գախարիա հանդիպումը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին անդրադարձել է վերջերս շրջանառվող այն լուրերին, թե հանդիպելու են Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Զալկալիանին լրագրողներին ասել է, որ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հետագա հանդիպումների վերաբերյալ որևէ խոսակցություն չի եղել:

«Նման հանդիպում նախատեսված չէ: Այս մասին ոչ մի խոսակցություն չի եղել Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ: Մենք չենք աշխատում այդպիսի հանդիպման վրա և Նյու Յորքում Ռուսաստանի արտգործնախարարի հետ իմ հանդիպման ընթացքում հետագա որևէ հանդիպման մասին խոսք չի եղել», — ասել է Զալկալիանին:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում, Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: