Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վերջին երեք օրերի ընթացքում 37 մարդ է ձերբակալվել առանձնապես խոշոր չափերով հրազեն և զինամթերք ապօրինի ձեռք բերելու, պահելու և կրելու մեղադրանքով։
Խուզարկություններ են անցկացվել տներում և մեքենաներում։ Առգրավվել է տասնյակ հրազեն։ Ձերբակալվածներին սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում։
ՆԳՆ-ն չի մանրամասնել, թե արդյոք ձերբակալվածներն ազգակցական կապ ունեն միմյանց հետ։