Մետրոյի «Վարկեթիլի» կայարանը վաղը կբացվի

Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ մետրոյի «Վարկեթիլի» կայարանն ուղևորների առաջ կբացվի վաղվանից, սակայն, ընթացիկ վերականգնողական աշխատանքների պատճառով, կայարանն ուղևորներին կսպասարկի փոփոխված աշխատանքային գրաֆիկով։

«Ստանդարտ աշխատանքային գրաֆիկից տարբեր՝ մետրոյի կայարանը կսկսի աշխատել ժամը 07:00-ին և աշխատանքը կավարտի ժամը 23:00-ին։ Ինչ վերաբերում է մետրոյի մյուս կայարաններին, դրանք ուղևորներին կսպասարկեն սովորականի պես։ Դրանից բացի, ուղևորների արագ և սահուն տեղաշարժի ապահովման համար կփոխվի շարժասանդուղքների ուղղությունը, և մուտք գործող ուղևորները կօգտագործեն ձախ շարժասանդուղքը՝ աջ շարժասանդուղքի փոխարեն, իսկ կայարանից դուրս եկող ուղևորները կկարողանան կայարանից դուրս գալ՝ օգտագործելով աջ շարժասանդուղքը», — ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Մետրոյի «Վարկեթիլի» կայարանում ուղևորների սպասարկումը դադարեցված է հուլիսի 12-ից։