Թեա Ծուլուկիանին կրկին բողոք է ներկայացրել Նանուկա Ժորժոլիանիի դեմ

«Վրացական երազանք»-ի  ժամանակավոր քննչական հանձնաժողովի նախագահ Թեա Ծուլուկիանին լրագրող Նանուկա Ժորժոլիանիի դեմ երկրորդ բողոքն է ներկայացրել։

Դրա մասին Ժորժոլիանին խոսում է տեսաեթերում։ Ըստ լրագրողի` նույն բովանդակության բողոքը, որը Ծուլուկիանին ներկայացրել էր դատարան, այս անգամ ներկայացվել է նաև Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը։

«Թեա Ծուլուկիանին կրկին բողոք է ներկայացրել` երկրորդ անգամ։ Այս անգամ Անձնական տվյալների պաշտպանության ծառայություն է ներկայացվել լիովին նույն բողոքը՝ լիովին նույն պահանջներով»,- ասել է Ժորժոլիանին։