ԱՄՆ սենատոր Ջին Շահինը, որը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ դեմոկրատ է, արձագանքել է վրացական յոթ ՀԿ-ների բանկային հաշիվների սառեցմանը:
X-ի իր էջի գրառման մեջ նա գրել է, որ «Վրացական երազանք»-ի կառավարության ձերբակալած ցուցարարներին իրավաբանական օգնություն ցուցաբերելը հանցագործություն չէ: Դա «պետության դեմ դիվերսիա» չէ:
Շահինը նշել է, որ ինքը «համաձայն է վրաց ժողովրդի և քաղաքացիական հասարակության անդամների հետ, որոնք փորձում են պահպանել Վրաստանի ժողովրդավարությունը»: