Ուսուցչի տունը հայտարարություն է տարածել

Վրաստանի ուսուցչի տունը հայտարարություն է տարածել ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեմայի շրջանակներում շարունակվող վերապատրաստումներին գրանցված ուսուցիչների համար:

Նշվում է, որ ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման ազգային կենտրոնի որոշմամբ՝ այն ուսուցիչները, որոնք չեն կարող մինչև այս տարվա հուլիսի վերջն անցնել կենտրոնի կազմակերպած վերապատրաստման դասընթացները, սեպտեմբերից հնարավորություն կունենան անցնելու իրենց նախընտրած վերապատրաստման դասընթացը։

Ի դեպ, այս փուլում Վրաստանում ընթանում են ուսուցիչների, ուսուցիչ դառնալ ցանկացողների, առաջատար և մենթոր ուսուցիչ դառնալ ցանկացողների քննությունները, որոնք մեկնարկել են հուլիսի 7-ին և կավարտվեն հուլիսի 25-ին: