Վրաստանում նոր ձեռնարկությունների թիվը նվազել է

Ընթացիկ տարվա հուլիս ամսվա ընթացքում Վրաստանում գրանցվել է 6154 նոր ձեռնարկություն, ինչը 3.2 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ։

Այս տվյալները հաղորդել է Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայությունը՝ Geostat-ը։

Geostat-ի գործադիր տնօրենի տեղակալ Պաատա Շավիշվիլիի խոսքով, նոր ձեռնարկությունների գրանցման վիճակագրությունը նվազում է արձանագրել  տեղական անհատ ձեռներեցների գրանցման նվազման  հաշվին։