Թբիլիսիում երիտասարդ տղամարդու դիակ է հայտնաբերվել

Լրատվամիջոցների տարածած տեղեկության համաձայն՝ Թբիլիսիում երիտասարդ տղամարդու դիակ է հայտնաբերվել: Մահացածը զինծառայող է եղել:

Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ` միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով` ինքնասպանության դրդում:

Հասանելի տեղեկությունների համաձայն՝ տղամարդու դիակը հայտնաբերվել է մոտ երկու օր առաջ: