Վրաստանում ամրապնդվում է ընտրական անվտանգության համակարգը․ Ներքին գործերի նախարարությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստորագրել են համագործակցության հուշագիր, ըստ որի` գալիք ընտրությունների ընթացքում կհամագործակցեն։
«Վրացական երազանք» կուսակցության Ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակը, ըստ հուշագրի, լինելու է 2025 թվականի հոկտեմբերի 4-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների խաղաղ և անվտանգ միջավայրում անցկացման ապահովումը։
Հուշագիրը նախատեսում է ընտրական ժամանակահատվածում կողմերի միջև համագործակցության լրացուցիչ ձևերի և համապատասխան իրավական շրջանակի սահմանում, նաև Ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ թրեյնինգների և աշխատանքային հանդիպումների կազմակերպում։
Համագործակցության շրջանակներում կողմերը, համաձայն Վրաստանի օրենսդրության, կփոխանակեն անհրաժեշտ բոլոր տեղեկությունները և իրենց լիազորությունների սահմաններում խորհրդատվություն կտրամադրեն միմյանց։