Այսօր Թբիլիսիում «Իլիայի երթ» կանցկացվի

«Եվրոպական ազատությունը՝ մեր երկրի ապագայի հիմնասյուն». Իլիա Ճավճավաձեի այս ուղերձով այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Թբիլիսիում երթ կանցկացվի։

«Իլիայի երթը» կսկսվի ժամը 18:00-ին Սիոնիի տաճարից և կընթանա մինչև Վրաստանի խորհրդարան։

Երթի կազմակերպիչը Իլիա Ճավճավաձեի բարեգործական հիմնադրամն է։

«Այս տարի մենք 12-րդ անգամ կնշենք սեպտեմբերի 12-ը՝ Իլիա Ճավճավաձեի սպանության տարելիցը։

Մենք սկսեցինք նշել այս օրը 2014 թվականին և դա, կարծես, դարձնում ենք քաղաքային ավանդույթ։ Այս տարի, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որոշեցինք, որ դա պետք է արվի բողոքի ձևաչափով, քանի որ որտեղ էլ հիշատակում ենք Իլիային, խոսում ենք պետականության, ազատության, անկախության և եվրոպականության գաղափարների մասին, պարզապես անհնար կլիներ անտեսել ժամանակակից համատեքստը»,- գրել են ակցիայի մասնակիցները։