Ռուսական «Ազիմութ» ավիաընկերությունը սեպտեմբերի 23-ից կսկսի չվերթեր իրականացնել Կրասնոդար — Թբիլիսի — Կրասնոդար թռիչքուղով։ Այս տեղեկությունը զետեղված է ավիաընկերության կայքում։
Մինչ այս Վրաստանից ՌԴ-ի 10 քաղաքներ էր չվերթեր իրականացվում, Կրասնոդարը 11-րդն է:
Թբիլիսիից բացի, «Ազիմութ»-ը հայտարարել է նաև դեպի Ստամբուլ, Անթալիա, Երևան և Դուբայ չվերթերի մեկնարկի մասին։
Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային երթևեկությունը վերսկսվել է 2023 թվականի մայիսի 19-ին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ։ Չվերթերն իրականացնում են ռուսական «Ազիմութ», «Ռեդ Վինգս» և «Ջորջիան Էյրվեյս» ընկերությունները։