Ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ ոստիկանությունն ազատ է արձակել անչափահասին, որը սեպտեմբերի 15-ին ատրճանակով սպառնացել էր Հանրային հեռուստատեսության նախկին շենքից դեպի խորհրդարան ընթացող երթի մասնակիցներին։
Նախարարության հաղորդմամբ՝ անչափահասն ազատ է արձակվել այն բանից հետո, փորձաքննության եզրակացությունից հետո, ըստ որի` Բեսիկի փողոցի սրճարանում ցուցարարներին ուղղած ատրճանակը պնևմատիկ է եղել։
Միջադեպը նկարագրող հաղորդագրության մեջ Ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 15-ին գրել է, որ երթի մասնակիցները «խոսքային բախում են ունեցել» մի քանի մարդկանց հետ, «որոնցից մեկը ցուցադրել է ատրճանակ»։