Մառնեուլիում անչափահասի նկատմամբ բռնություն է կիրառվել

Մառնեուլիում անչափահասի հանդեպ բռնություն է կիրառվել՝ պատճառը վրացերեն լեզվի չիմացությունն է։ Դեպքի առիթով ձերբակալվել է Մառնեուլիի քաղաքային խորհրդի փոխնախագահի որդին՝ Մամուկա Գիգանին։

ՆԳՆ-ի տվյալներով՝ հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը վիճաբանությունից հետո հարձակվել է Մառնեուլիի հրուշակեղենի խանութի աշխատակցի վրա, իսկ հետո փախել դեպքի վայրից։

Մառնեուլցի ակտիվիստ Սամիրա Բայրամովայի խոսքով՝ Մամուկա Գիգանին բռնություն է կիրառել դեռահասի նկատմամբ, քանի որ նա չի խոսել վրացերեն՝ լեզվին չտիրապետելու պատճառով։

Անչափահասի նկատմամբ բռնության փաստի առթիվ հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով։ Հանցագործությունը պատժվում է մինչև 2 տարի ազատազրկմամբ։