Լուսանկարը` Netgazeti.ge-ի
Այսօր` եվրոպամետ ցույցերի 300-րդ օրը, տեղի ունեցավ «Մինչև վերջ` Վրաստանը փրկելու համար» կարգախոսով երթ: Երթը մեկնարկել է «300 Արագվելի»-ի հուշարձանից դեպի Ռուսթավելիի պողոտա։
300 օր Ռուսթավելիի պողոտայում անընդմեջ բողոքի ցույցեր անցկացնող ցուցարարները խորհրդանշականորեն հավաքվել են 300 Արագվելիի հուշարձանի մոտ։
Ցուցարարների խոսքով՝ արդեն 300 օր է, ինչ Վրաստանի քաղաքացիները պահանջում են կառավարությունից վերադառնալ «սահմանադրական ճանապարհ և դադարեցնել քաղաքացիների դեմ իրականացվող ահաբեկչությունը»։
Ցուցարարների խոսքով՝ երկրի պետական ինստիտուտները գործում են ժողովրդի դեմ: