Թբիլիսիում լարված իրավիճակ է. ցուցարարները ներխուժել են նախագահի նստավայրի բակ

Թբիլիսիում բողոքի ցույցի մասնակիցները կոտրել են Աթոնելիի նախագահական պալատի դարպասը, ներխուժել են բակ, հատուկջոկատայինները սկսել են ցրել ցուցարարներին, պղպեղի սփրեյ են կիրառել:

Հատուկջոկատայիններն ուժ են կիրառել նաև ցույցի կազմակերպիչ Պաատա Բուրճուլաձեի նկատմամբ, վերջինս վիրավորվել է:

«Ես նրանց ասացի, որ չհամարձակվեն բռնություն կիրառել երիտասարդների նկատմամբ։ Նրանցից մեկը համաձայնեց, իսկ հետո ինչ-որ մեկը դուրս վազեց և բռնություն կիրառեց… Ես այս ամենի պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում»,- ասել է Պաատա Բուրճուլաձեն:

Տեղում շարունակում են մոբիլիզացվել ռոբոկոպեր ու հատուկջոկատայիններ: