Գլդանիի բանտի նախկին պետը մահացած է հայտնաբերվել

Վրաստանյան «Ֆորմուլա» հեռուստաընկերության փոխանցմամբ` Գիորգի Բաչիաշվիլիին ծեծելուց հետո հրաժարական տված բանտի պետ Դավիթ Գոգոբերիշվիլին մահացած է հայտնաբերվել։ Հետաքննություն է ընթանում ինքնասպանության դրդելու հոդվածով։

Դավիթ Գոգոբերիշվիլիի դին հայտնաբերվել է Թբիլիսիի Ծկղատուբո փողոցում գտնվող իրեն պատկանող ավտոտնակում։

Ըստ ներկայիս տեղեկությունների՝ բնակիչները կրակոցներ են լսել։ Գլդանիի քրեակատարողական հիմնարկի նախկին տնօրենը հրազենային վերք է ստացել։

Ըստ Հատուկ քրեակատարողական ծառայության, բանտում Գիորգի Բաչիաշվիլիին ծեծելուց հետո հրաժարական են տվել N8 հաստատության պետ Դավիթ Գոգոբերիշվիլին և Քրեակատարողական վարչության փոխտնօրեն Գիգա Քեմոկլիձեն։

Հիշեցնենք. Գիորգի Բաչիաշվիլին մեղադրվում է «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիից կրիպտոարժույթ հափշտակելու համար: