Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ` ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության բաժանմունքի և Թբիլիսիի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են Զուգդիդիում բնակվող, անցյալում դատապարտված 1981 թվականին ծնված Ջ.Վ.-ին:
Նա ձերբակալվել է մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման և իրացմանը նպաստելու համար:
Հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի կամ անժամկետ ազատազրկմամբ։
ՆԳՆ-ի տվյալներով՝ իրավապահները թմրանյութի հանցանքի մեղադրանքով ձերբակալված Ջ.Վ.-ի անձնական խուզարկության ժամանակ, նաև Բաթումիի վայրերից մեկում, վաճառքի համար պատրաստած մեծ քանակությամբ՝ 112 փաթեթ «մեթադոն» թմրամիջոց են հայտնաբերել որպես ապացույց:
Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով և 260-րդ պրիմա հոդվածի 6-րդ մասի «ա» ենթակետով: