Քաղաքացիները գումար են հավաքում ՀՀ-ում կալանավորված Վանո Սաբաշվիլիին օգնելու համար

Հայաստանում կալանավորված և Ռուսաստան արտահանձնման ենթակա Վանո Սաբաշվիլիի ազատ արձակումն ապահովելու համար քաղաքացիները գումար են հավաքում։

Քաղաքացի Իմո Արչաիան սոցիալական ցանցում գրել է, որ Սաբաշվիլիին կարող են ազատ արձակել բավարար գումարի դիմաց։

Նրա խոսքով՝ Վանո Սաբաշվիլիին Ռուսաստանը հեռակա կարգով դատապարտել է 14 տարի ազատազրկման՝ «օկուպանտների դեմ պատերազմի» մեղադրանքով։

«Ընկերներ, եղբայրներ և գործընկերներ, մեր եղբայր Վանո Սաբաշվիլին ձերբակալվել է վրաց-հայկական սահմանին և ինչի համար. մարդ, որը մասնակցել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմին, մարդ, որը գնացել է Ուկրաինա իր սպանված եղբայրների համար և ընդամենը 1 ամիս կռվել է ռուսների դեմ իր անհետ կորած եղբայրների համար, ներկայումս գտնվում է հայկական բանտում, որտեղ նրան սպառնում է Ռուսաստան արտահանձնումը (հավանաբար բոլորդ գիտեք, թե դա ինչ է նշանակում)՝ օկուպանտների դեմ պատերազմի մեղադրանքով, որտեղ Ռուսական կայսրությունը նրան հեռակա կարգով դատապարտել է 14 տարի ազատազրկման։

Հնարավոր է փրկել այս քաջ մարդուն, որի ընտանիքը սպասում է իրեն։
Մենք՝ գործընկերներս, կարող ենք հնարավորինս շատ մարդկանց հավաքել և բավարար գումար հանգանակել այս քաջարի մարդուն փրկելու համար»,- գրել է Արչաիան։

Ավելին կարդացեք ստորև.

ՀՀ-ից ՌԴ արտահանձնման վտանգ է սպառնում ևս մեկ վրացի մարտիկի