Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է ազատազրկված լրագրող Մզիա Ամաղլոբելիին «Forum 2000»-ի միջազգային մրցանակի արժանանալու առթիվ։
Զուրաբիշվիլին երեկ Պրահայում մասնակցել է մրցանակաբաշխության արարողությանը։
Վրաստանի հինգերորդ նախագահն ասել է, որ «ոչ մի բանտ կամ ռեժիմ չի կարող լռեցնել այն ժողովրդին, որն արդեն ընտրել է Եվրոպան»։
«Շնորհավորում ենք Մզիա Ամաղլոբելիին` «Forum 2000»-ի միջազգային մրցանակի դափնեկրին։ Նա Վրաստանի Դիմադրության դեմքն է, որը պայքարում է ժողովրդավարության, արժանապատվության և եվրոպական ապագայի համար։ Ոչ մի բանտ կամ ռեժիմ չի կարող լռեցնել այն ժողովրդին, որն արդեն ընտրել է Եվրոպան», – ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Մզիա Ամաղլոբելիին և Վրաստանի Դիմադրության շարժմանը Պրահայում շնորհվել է «Ֆորում 2000»-ի մրցանակը։ Ձերբակալված լրագրողին մրցանակը շնորհվել է Արիության և Պատասխանատվության համար՝ որպես վրացական Դիմադրության շարժման խորհրդանիշ։