Բաթումիում, այսպես կոչված` «Երազանքի քաղաքում», հրդեհի հետևանքով այրվել է հինգ բնակելի շենք։
Տեղացիների խոսքով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Այս պահին հրդեհը մարվել է։
Դեպքի վայրում մոբիլիզացվել են փրկարարներ, նաև իրավապահ մարմինների աշխատակիցներ։
Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է։