Քաղբանտարկյալ Սաբա Ջիքիայի գործով հաջորդ լսումները տեղի կունենան Թբիլիսիի վերաքննիչ դատարանում նոյեմբերի 3-ին և 19-ին. կողմերը հանդես կգան եզրափակիչ խոսքով:
Այսօրվա նիստում Սաբա Ջիքիայի փաստաբան Գուջա Ավսաջանիշվիլին խնդրել է փոխել դատարանի դահլիճը, քանի որ, ըստ նրա, դահլիճը չափազանց փոքր է, և Ջիքիայի ընտանիքի անդամներն ու հարազատները չեն կարող ներկա լինել: Դատավորը պատասխանել է, որ հաջորդ երկու լսումները կանցկացվեն ավելի մեծ դահլիճում։
Վերաքննիչ դատարանը կքննարկի և՛ Սաբա Ջիքիայի փաստաբանի, և՛ դատախազության բողոքները: Մեղադրող կողմը պահանջում է խիստ պատիժ, իսկ պաշտպանությունը՝ Ջիքիայի արդարացումը։
Հիշեցնենք. բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված 19-ամյա Սաբա Ջիքիան դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման. որոշումը կայացրել է դատավոր Թամար Մճեդլիշվիլին։
Դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել ոստիկանի վրա հարձակման համար, որը նախատեսում է 4-ից 7 տարի ազատազրկում: Մասնավորապես, դատախազի վարկածի համաձայն, Սաբա Ջիքիան նոյեմբերի 30-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոտքով հարվածել է ոստիկանին: