Արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Լանա Մորգոշիան նշանակվել է արդարադատության նախարարի` Պաատա Սալիայի տեղակալ, հայտնել են Արդարադատության նախարարությունից։

Փոխնախարար նշանակվելուց առաջ Լանա Մորգոշիան զբաղեցնում էր Արդարադատության նախարարության վարչակազմի ղեկավարի պաշտոնը։

«Լանա Մորգոշիան մասնագիտությամբ իրավաբան է, ունի 12 տարվա աշխատանքային փորձ Վրաստանի արդարադատության նախարարությունում», — ասված է նախարարության հաղորդագրության մեջ։