Ուկրաինայում ռուսական բանակի դեմ կռվող ևս մեկ վրացի մարտիկ է դատապարտվել ռուսական օրենսդրության համաձայն:
Ակակի Բերիանիձեն Ռուսաստանում հեռակա կարգով դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:
Ռուսական հետաքննության պնդմամբ` Բերիանիձեն վարձվել և մասնակցել է Ուկրաինայի ռազմական գործողություններին՝ գումարի դիմաց: Միջազգային հետախուզում է հայտարարվել վրացի մարտիկի նկատմամբ։
Բերիանիձեի ընտանիքի խոսքով՝ մարտիկը «դեռևս կռվում է օկուպանտների դեմ և գտնվում է մեկուսացված վայրերից մեկում»։
«Շատ ցավալի է, որ պետությունը չի կարող պաշտպանել իր սեփական քաղաքացիներին: Ընդհակառակը, շատ զինվորականներ ենթարկվել են այս սպառնալիքին, և որքանով ես գիտեմ, իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել: Կարծում եմ, մեր մարտիկները, որ այնտեղ պաշտպանում են Վրաստանի շահերը, այստեղ ընդհանրապես պաշտպանված չեն», — ասել է Բերիանիձեի ընտանիքի անդամներից մեկը։