ՆԳՆ-ն տուգանել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարին

ԵԱՀԿ գործող նախագահ և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը տուգանվել է «Ռուսթավելիի պողոտան ապօրինաբար փակելու համար»։

Տեղեկությունը BM.GE-ի հարցին ի պատասխան հաստատել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Հիշեցնենք. ԵԱՀԿ գործող նախագահը հոկտեմբերի 14-15-ը պաշտոնական այցով Թբիլիսիում էր, որի ընթացքում հանդիպել է կառավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, նաև այցելել է Ռուսթավելիի պողոտայում ընթացող ակցիայի մասնակիցներին։

Հոկտեմբերի 15-ին կառավարության աշխատակազմից հայտարարեցին, որ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է Էլինա Վալտոնենի հետ հանդիպումը՝ «անօրինական հանրահավաքին մասնակցելու և կեղծ հայտարարություններ անելու պատճառով»։ Երեկ Ֆինլանդիայի հանրային հեռուստատեսությունը հայտնեց, որ արտաքին գործերի նախարարն է չեղարկել Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումը, քանի որ ստիպված է եղել Ադրբեջան մեկնել նախատեսվածից շուտ։ Ավելի ուշ Էլինա Վալտոնենը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։