ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը, որը Վրաստանում տուգանվել էր և «Վրացական երազանք»-ի խիստ քննադատությանն էր արժանացել հանրահավաքին իր ներկայության համար, ասել է, որ Վրաստանում մեկ շնչի հաշվով ավելի շատ քաղբանտարկյալներ կան, քան Ռուսաստանում։
Ըստ Վալտոնենի` դա «ուժգին ահազանգ է բոլորիս համար»։
Հատկանշական է, որ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ` Վրաստանն արդեն գերազանցել է Ռուսաստանին մեկ շնչի հաշվով քաղբանտարկյալների թվով և մի քիչ զիջում է Ադրբեջանին, իսկ Բելառուսն այդ ցուցակի անվիճելի առաջատարն է։