«Լելո-Ուժեղ Վրաստան»-ը Սահմանադրական դատարան է ներկայացնելու սահմանադրական հայց՝ պահանջելով կուսակցությունների արգելման մասին «Վրացական երազանք»-ի ընդունած օրենքը ճանաչել հակասահմանադրական։
Կուսակցության մամուլի ծառայության հրապարակած տեղեկության համաձայն՝ սահմանադրական հայցը պատրաստել են սահմանադրագետների խմբի հետ համատեղ, որոնք նույնպես կմասնակցեն գործընթացին։
Ըստ մամուլի ծառայության հաղորդագրության՝ «Լելո-Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդներից մեկը՝ Գիորգի Սիորիձեն, հայցը դատարան կներկայացնի այսօր` ժամը 15:00-ին։
Հիշեցնենք. Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 14-ին խոսել է ընդդիմադիր կուսակցությունների արգելման հետ կապված սահմանադրական հայցի մասին, որը «Վրացական երազանք» կուսակցությունը, ըստ նրա, մտադիր է մոտ ապագայում դատարան ներկայացնել։