Թբիլիսիի քաղաքային դատարանը ցուցարար Թամար Ճումբուրիձեին մեղավոր ճանաչեց վարչական իրավախախտման համար։
Դատավոր Մանուչար Ցացուայի որոշմամբ նա դատապարտվեց 5-օրյա վարչական կալանքի։
Ներքին գործերի նախարարությունը Թամար Ճումբուրիձեին մեղադրանք է առաջադրել ճանապարհի արհեստական փակման համար։