Screenshot
Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Եկամուտների ծառայության պետի նախկին տեղակալ Վլադիմիր Խունդաձեի դեմ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, հայտնել է դատախազությունը։
Դատախազության հաղորդմամբ՝ Վլադիմիր Խունդաձեն անձամբ ծանոթ է եղել Բորիս Գոգիչաիշվիլիի հետ, որն իր հանցակիցների հետ միասին Գորի քաղաքում ապօրինի արտադրել և պահեստավորել է ալկոհոլային խմիչքներ՝ վիսկի և օղի, օգտագործելով արտասահմանյան կեղծ ապրանքանիշեր։
«Վրացական երազանք» կուսակցությունից Գորիի քաղաքային խորհրդի անդամ, 67-ամյա Բորիս Գոգիչաիշվիլին կալանավորվել է։