Վրաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալված 19-ամյա Մեծ Բրիտանիայի քաղաքացի, 35-շաբաթյա հղիության շրջանում գտնվող Բելլա Մեյ Քալլեն ազատ է արձակվել։
Որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Գելաշվիլին։
Բելլա Մեյ Քալլեն ազատ է արձակվել մեղքն ընդունելու հիման վրա. նա մեղավոր է ճանաչվել և ազատազրկման վայրում է եղել 5 ամիս 24 օր։ Բելլա Մեյ Քալլեն նաև տուգանվել է 500 հազար լարիի չափով։