Գիորգի Ախոբաձեն հայտնել է իր նկատմամբ ֆիզիկական բռնության մասին

Եվրոպամետ բողոքի ակցիաների մասնակից, բժիշկ Գիորգի Ախոբաձեն, որին ոստիկանությունը ձերբակալել էր թմրանյութերի պահման մեղադրանքով, և դատավորն արդարացրել էր նրան, հայտնել է, որ Թբիլիսիում իր վրա ֆիզիկական հարձակում է տեղի ունեցել։

Այսօր լուսաբացին Ախոբաձեն Ֆեյսբուքում գրառում է արել այն մասին, թե ինչպես է «Պրադո» մակնիշի մեքենան փակել Թբիլիսիի օդանավակայանում իր վարձած տաքսու ճանապարհը, որից «մի քանի տղաներ դուրս են ցատկել՝ ասելով. «Մենք ոստիկանությունից ենք», նրանք բացել են տաքսու հետևի դուռը և ֆիզիկական հարձակում գործել նրա վրա։

Հիշեցնենք. բժիշկ Գիորգի Ախոբաձեն ձերբակալվել է Թբիլիսիում 2024 թվականի դեկտեմբերին՝ Ռուսթավելիի պողոտայում բողոքի ցույցից տուն վերադառնալիս։ Նա մեղադրվում էր թմրանյութերին առնչվող գործով. 2025 թվականի օգոստոսի 6-ին դատարանը նրան անմեղ ճանաչեց և ազատ արձակեց։