Լագոդեխիի արգելոցում որսագողերը սպանել են Կարմիր գրքում գրանցված գորշ արջի, հաղորդել է Պահպանվող տարածքների գործակալությունը։
Դեպքի վերաբերյալ հետաքննություն է ընթանում:
Կարմիր գրքում գրանցված կենդանիների և թռչունների որսը Վրաստանում քրեական հանցագործություն է և պատժվում է տուգանքով, մինչև երկու տարի ուղղիչ աշխատանքով կամ մինչև երեք տարի ազատազրկմամբ։ Տուգանքի չափն առնվազն 50 հազար լարի է։