Փոթիի հյուրանոցներից մեկի սեփականատիրոջ նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել 1 անձի՝ մարմնավաճառության նպատակով տարածք տրամադրելու համար։ Այս տեղեկությունը հրապարակել է Վրաստանի դատախազությունը։

«Ներքին գործերի նախարարության անցկացրած հետաքննությունը պարզել է, որ Փոթիի հյուրանոցներից մեկի սեփականատերը պարբերաբար հյուրանոցային համարներ է տրամադրել մարմնավաճառության համար ձերբակալված անձանց։

Տրամադրված սենյակներում մարմնավաճառությամբ զբաղվող անձինք վաստակած գումարի մի մասը տվել են տարածքի սեփականատիրոջը։

Դատախազությունն օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությամբ։ Ներքին գործերի նախարարությունում քրեական գործի քննությունը շարունակվում է», — ասված է հաղորդագրության մեջ։

Կալանավորվածին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով (մարմնավաճառության համար տարածքի տրամադրում), որը որպես պատժի ձև և չափ նախատեսում է մինչև 4 տարի ազատազրկում։