Թբիլիսիի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավճիռը, որը կայացվել է խղճի բանտարկյալ Սաբա Սխվիտարիձեի դեմ։
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Ջվեբե Նաճկղեբիան սեպտեմբերի 3-ին նրան դատապարտել է 2 տարի ազատազրկման։
Սխվիտարիձեն պատմել է, որ դարձել է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի զոհ։ Նրան հարցաքննել են առանց փաստաբանի, նրա գտնվելու վայրը ժամերով անհայտ է եղել։
«Transparency International — Georgia» կազմակերպության տվյալներով ՝ Սվվիտարիձեին ներկայացված մեղադրանքը հորինված է։
Մեղադրող կողմի խոսքով՝ Սխվիտարիձեն հարձակվել է ոստիկան Միրիան Քավթարաձեի վրա Ռուսթավելիի պողոտայում ՝ «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցի մոտ։