Մտահոգված ենք Վրաստանում տիրող իրավիճակով. Մարկ Ռուտե

«Ես տեղյակ եմ, թե ինչ է կատարվում Վրաստանում», — «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն։

Նա ասել է, որ իրենք մտահոգված են Վրաստանում տիրող իրավիճակով և դրա մասին ասել են վրացիներին։

«Մենք շատ մտահոգված ենք և դա հստակորեն ասել ենք վրացիներին։ Մենք համագործակցում ենք Վրաստանի հետ, և կարծում եմ, որ այս համագործակցությունն ինքնին ծառայում է այն նպատակին, որի միջոցով մենք կարող ենք արտահայտել մեր մտահոգությունները։ Եկեք այս ամենը գնահատենք մի քիչ ավելի ընդհանուր պատկերի մեջ. կա Վրաստանը, բայց մենք նաև տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև, որտեղ իրավիճակը, կարծես, շատ ավելի լավ է շնորհիվ նախագահ Թրամփի կատարած քայլի, այնպես որ ես Վրաստանին կդիտարկեի ամբողջ Հարավային Կովկասի համատեքստում», — ասել է Մարկ Ռուտեն։