Թբիլիսիի օդանավակայանի մերձակայքում 70 հազար հանդիսատեսի համար նախատեսված նոր մարզադաշտի կառուցման 876 միլիոն լարի արժողությամբ էլեկտրոնային մրցույթը չեղարկվել է։
Որոշումը կայացրել է էլեկտրոնային մրցույթային հանձնաժողովը։
Նշված է, որ մրցույթային հանձնաժողովի որոշումը կապված է մրցույթային փաստաթղթի որակավորման չափանիշները վերանայելու անհրաժեշտության հետ։