Նախկին պատգամավորի որդուն մահացած են գտել

Նախկին պատգամավոր Թամազ Նավերիանիի որդուն մահացած են գտել։ 17-ամյա Գիորգի Նավերիանին սկսնակ դերասան էր։

Լրատվամիջոցներին հարազատները պատմել են, որ Գիորգին Թամազ Նավերիանիի չորրորդ որդին էր։ Գիորգին հունվարի 21-ին կդառնար 18 տարեկան։

Սոցիալական ցանցերում գրել են, որ 17-ամյա տղայի մահվան հավանական պատճառն ինքնասպանությունն է։ Տեղեկության համաձայն՝ երիտասարդ դերասանը ինքնասպանությունից առաջ նամակ է գրել։