«Վրացական երազանք»-ի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոյին։
Նախարարության հաղորդմամբ՝ քննարկվել են տնտեսական համագործակցության առաջնահերթ ոլորտները: Հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներին։
Հանդիպումը տեղի է ունեցել Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրումային ֆորումի և Եվրամիության, Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի տրանսպորտի նախարարական նիստի շրջանակներում, որն ընթանում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։
«Հանդիպման ժամանակ վրացական կողմը մանրամասն քննարկել է պետությունից աջակցվող խոշորածավալ տրանսպորտային և ենթակառուցվածքային նախագծերը, որոնց զարգացման արդյունքում Վրաստանով անցնող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Անդրկասպյան տրանսպորտային միջանցքը, կդառնան ավելի մրցունակ, ինչը կնպաստի Ասիայի և Եվրոպայի միջև կապի ավելացմանը»։
Այդպիսի առաջնահերթ նախագծերի թվում են երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացումը և վերանորոգումը, Արևելք-Արևմուտք մայրուղին, Թբիլիսիի նոր միջազգային օդանավակայանը և այլն: Անդրադարձել են նաև երկաթուղային, ծովային տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում համագործակցության խորացմանը։
Հանդիպման ժամանակ կողմերը կենտրոնացել են տրանսպորտի և այլ ոլորտներում ֆրանսիական ընկերությունների ներդրումների վրա և հայտնել են դրանց աջակցելու իրենց պատրաստակամությունը: