Batumelebi և Netgazeti լրատվամիջոցների տնօրեն Մզիա Ամաղլոբելիի փաստաբանների բողոքարկումից հետո Հանրային պաշտպանը սկսել է գործի վարույթը։
Գործը վերաբերում է Մզիա Ամաղլոբելիին համապատասխան բուժում տրամադրելու անհրաժեշտությանը։ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) դիմել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային՝ անհապաղ ապահովել, որ Մզիա Ամաղլոբելին տեղափոխվի պատշաճ կերպով ապահովված բժշկական հաստատություն (««Նյու հոսպիտալ»-ի ազգային ակնաբուժական կենտրոն» կամ «Կովկասի բժշկական կենտրոն»)՝ երկու աչքի համապատասխան բարձր տեխնոլոգիական հետազոտություններ անցկացնելու և, ըստ հետազոտության արդյունքների, պլանավորելու բուժումը՝ նրա տեսողությունը պահպանելու համար։
GYLA-ն նաև դիմել է Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիին՝ անհապաղ գրավոր գնահատել, թե արդյոք պետությունը պաշտպանե՞լ է Մզիա Ամաղլոբելիի համապատասխան բժշկական բուժում ստանալու իրավունքը։
Ըստ հանրային պաշտպանի տեղակալի՝ վերոնշյալ գործը սկսելուց առաջ իրենք պահանջել են Մզիա Ամաղլոբելիի բժշկական փաստաթղթերը, բայց դեռևս չեն ստացել Քրեակատարողական ծառայությունից։