Ընդդիմադիր քաղաքական գործիչ Զուրաբ Ջափարիձեն քրեակատարողական հիմնարկից դուրս կգա դեկտեմբերի 19-ին։
«7-ամսյա ազատազրկումից հետո Զուրաբ Ջափարիձեն դեկտեմբերի 19-ին դուրս կգա Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկից», — հաղորդել է նրա Facebook-յան էջը։
«Գիրչի — Ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդը ձերբակալվել է մայիսի 22-ին Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով` խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջը չկատարելու համար և դատապարտվել է 7-ամսյա ազատազրկման։
Ջափարիձեի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է այն բանից հետո, երբ նա հրաժարվել է մասնակցել «Վրացական երազանք»-ի ստեղծած հանձնաժողովի աշխատանքին, որն «ուսումնասիրում էր» նախորդ կառավարության՝ «Ազգային շարժման» և նրա բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունը։