Լրագրողական էթիկայի խարտիան ընտրել է խորհրդի նոր անդամներ

Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի ընդհանուր ժողովում խարտիայի անդամներն ընտրել են խորհրդի նոր անդամներ։

Լրագրողներ Լելա Դումբաձեն և Թեմո Ինասարիձեն խարտիայի խորհրդի անդամ են ընտրվել տարածաշրջանային քվոտայով, իսկ լրագրող Նաթիա Ամիրանաշվիլին` Թբիլիսիի քվոտայով։

Լրագրողական էթիկայի խարտիան ունի 9 անդամ։

Խորհրդի անդամներն են՝ Թիկո Դավաձեն, Իրակլի Մսխիլաձեն, Նինո Գելաշվիլին, Թինաթին Զազաձեն, Նինո Կապանաձեն, Նաթիա Ամիրանաշվիլին, Նանա Բիգանիշվիլին, Լելա Դումբաձեն և Թեմո Ինասարիձեն։

Խարտիայի խորհրդի անդամները խորհրդի նախագահ են ընտրել «Հարավային դարպաս» («Սամխրեթիս կարիբճե») լրատվական գործակալության խմբագիր Թինաթին Զազաձեին։