Դեկտեմբերի 19-22-ը Վրաստանում կպահպանվի չոր եղանակ

Ըստ Ազգային շրջակա միջավայրի գործակալության՝ դեկտեմբերի 19-22-ը Վրաստանում հիմնականում կպահպանվի չոր եղանակ։

Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +8, +10 աստիճան։

Արևմտյան Վրաստանում ևս տեղումներ չեն սպասվում։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +13, +15 աստիճան։

Արևելյան Վրաստանում տեղումներ հնարավոր են բարձրադիր հատվածներում։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +2, +4 աստիճան: