«Պարզ ընտանեկան ընթրիք». Կղավելաշվիլին Սուրբ Նիկողայոսի տոնը նշեց Վուչիչի հետ

Միխեիլ Կղավելաշվիլին և նրա կինը նշել են Նիկողայոս (վրացերեն` Նիկոլոզ) Հրաշագործի օրը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ընտանիքի հետ Բելգրադում: Գործընկերներն իրենց տպավորությունները հայտնել են սոցիալական ցանցերում։

«Նախագահ Ալեքսանդր Վուչիչը ինձ և կնոջս հրավիրեց իր մեծ ընտանիք, որտեղ ես պատիվ ունեցա հանդիպելու նրա ծնողներին», — գրել է Կղավելաշվիլին։

Նա հանդիպումը բնութագրել է որպես «պարզ ընտանեկան ընթրիք՝ անկեղծ զրույցներով»` հավելելով, որ «դա անհնար է մոռանալ»։

«Սա հիշեցնում է, որ պետության թիկունքին միշտ սեր, մարդիկ և ընտանիքներ են կանգնած», — գրել է նա։

Վուչիչն իր հերթին ասել է, որ իրենց ընտանիքի համար պատիվ է տոնի կապակցությամբ Վրաստանից հյուրեր ընդունելը։

«Ես զարմանալի նմանություններ գտա մեր ժողովուրդների սովորույթներում», — ասել է նա։

Սուրբ Նիկողայոս Հրաշագործը Վրաստանում և Սերբիայում ամենահարգված սրբերից մեկն է: Նրա հիշատակի օրը՝ դեկտեմբերի 19-ին, սովորաբար կատարվում են եկեղեցական արարողություններ, ընտանեկան հավաքույթներ և տոնական խնջույքներ, իսկ Սերբիայում սուրբն առաջին հերթին համարվում է ընտանիքի հովանավորը։