Վարչապետ Իրակլի Կոբախիձեն քննադատել է Եվրամիությանը և նրա ներկայացուցիչներին Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը դանդաղեցնելու համար։
«Ռուսթավի 2»-ի եթերում նա ասել է, որ եվրաինտեգրումն օգտագործվում է որպես «շանտաժի գործիք»։
«Եվրամիությունն իրականացնում է ոչ թե բաց դռների քաղաքականություն, այլ «երկսայրի սրի» քաղաքականություն», — ասել է Կոբախիձեն։
Վերջին մի քանի օրերին «Վրացական երազանք»-ի առաջնորդները քննադատում են ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը՝ անվանելով «երկսայրի սուր»։