Գարդաբանիում խմբակային ավազակության մեղադրանքով մի քանի անձ է ձերբակալվել

Գարդաբանիում, դիտավորյալ սպանության փորձի, ուրիշի սեփականության անձեռնմխելիությունը բռնի ուժով խախտելու և երկու կամ ավելի անձանց նկատմամբ խմբակային բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալվել են 2000 թ. ծնված Է.Մ.-ն և 1995 թ. ծնված Մ.Մ.-ն, իսկ 1999 թ. ծնված Ս.Ա.-ն, 1971 թ. ծնված Ա.Մ.-ն և 1996 թ. ծնված Է.Մ.-ն որոնվում են։

«Քննությամբ պարզվել է, որ Գարդաբանիի մունիցիպալիտետում բնակվող 6 անձանց միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ֆիզիկական հակամարտության, որի ժամանակ նրանցից մեկը սառը զենքով վնասվածքներ է հասցրել ընդհարմանը մասնակցող 2 անձի։

Նաև պարզվել է, որ տեղի ունեցած ընդհարումից հետո կռվի մասնակիցներից մեկը սեփական ավտոմեքենայով դիտավորյալ հարվածել է նրանցից 2-ին, ինչի հետևանքով Ֆ.Ա.-ն տեղում մահացել է։ Շտապբուժօգնության աշխատակիցները վիրավորված 4 անձի տեղափոխել են հիվանդանոց», — ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։

Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 19-109-րդ, 160-րդ և 126-րդ հոդվածներով, ինչը նախատեսում է մինչև 20 տարի ժամկետով ազատազրկում։